Գլխավոր Քաղաքական Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է՝ չի պատրաստվում հրաժարական տալ

Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է՝ չի պատրաստվում հրաժարական տալ

1486
0

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է, որ հրաժարական չի տալու: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆելիքս Ցոլակյանն այս մասին ասաց հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ շարունակելու է պաշտոնավարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս պաշտոնին հրաժեշտ է տվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և որ ժամանակին ինքն է երաշխավորել Արթուր Վանեցյանի թեկնածությունը:  Լրագրողը Ցոլակյանին խնդրեց նաև մեկնաբանել Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունները:

«Ես եմ երաշխավորել, ճիշտ եք ասում: Ասեմ, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չեմ ցանկանում, ես մեկնաբանում եմ մենակ իմ հայտարարությունները և իմ ասածը: Երկրորդ՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն տեղերն են, որոնց հետ կապված դուք էլ աշխատեք քիչ խոսել: Սա վնաս է մեր պետությանը, մեր երկրին: Սրանք այն բնագավառներն են, որոնց հետ կապված ամեն մի անզգույշ արտահայտություն հետևանքներ է ունենալու: Ես հրաժարական չեմ տալիս, ես աշխատել եմ, շարունակելու եմ աշխատել: Ես մի քանի անգամ դրա մասին արդեն ասել եմ տարբեր տեղեր, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը սրա հետ կապ չունի»,- ասաց ԱԻ նախարարը: