Խորհրդարանում ավարտվեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի փակ, գաղտնի քվեարկությունը։
Խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1։
Քվեարկությանը մասնակցել են միայն «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները․ ԲՀԿ-ականները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ «Իմ քայլ»-ի ներկայացրած այս նախագիծը իրավական բացեր ունի։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...