Գլխավոր Լուրեր «Նիկոլ ջան, տղա՛ս, խնդրում Եմ փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը». Անահիտ Բախշյան

«Նիկոլ ջան, տղա՛ս, խնդրում Եմ փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը». Անահիտ Բախշյան

1084
0

Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք
Հարգելի պարոն Փաշինյան, սիրելի Վարչապետ, թույլ տվեք դիմել՝ Նիկոլ ջան, տղա՛ս, իհարկե անցած տարում փոփոխություններ եղել են, կա՛ն, ոչ մեկը չի հերքում դա, նույնիսկ “Լուսավոր Հայաստան”-նն է այդ մասին ասում, այսօր եմ լսել “Ամերիկայի ձայն”-ին տված Էդմոն Մարուքյանի հարցազրուցը հենց այդ մասին, իսկ Մանե Թանդիլյանն ի՞նչ է ասում, դա էլ լսեք, որովհետև նա հիմնավորում է իր ասածը։ Խնդրում եմ, լսեք իրար, շա՜տ եմ խնդրում փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը։ Խոսեք հանգիստ, հասարակությանը մի փոխանցեք Ձեր անձնական բարկությունը, թող Ձեր ելույթները խաղաղություն սփռեն, ոչ թե լարվածություն։ Խնդրում եմ հանգիստ լսեք քննադատությունն ու դրանից ոչ թե վիրավորվեք, այլ լսեք դրանք, չէ՞ որ Դուք ՀՀ վարչապետն եք, այն էլ՝ ժողովրդի իրական մեծամասնության ձայնով ընտրված։ Լավ կլինի, որ մեկ-մեկ էլ բարձրաձայնեք Ձեր թիմի, հատկապես ԱԺ պատգամավորների, մասին հասարակության մեջ հնչող քննադատություններին ու բացատրություն տաք։
Գիտե՞ք, այսօր ի պաշտպանություն Մելի մասին Ձեր հայտարարությանը, լսեցի Աժ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի շատ հիմնավորված բացատրությունը։ Նա շատ հանգիստ ու հավասարակշռված ձայնով ասաց, որ Վարչապետը ասում է՝ անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին ինչ քաղաքական դիրքորոշում ունի, սոցիալական որ խմբում է, ինչպիսի փոքրամասնության մեջ է, նա ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների անձնական պաշտպանն է։ Տեսե՛ք, Ձեր հայտարարությունն ինչ համոզիչ բանաձևեց Արսենը։ Իսկ ԱԺ ամբիոնից Ձեր հայտարարությունը, օգտագործված բառապաշարը լսելիս, ես միայն այդ սպառնալի բառերի վրա էի սևեռվել։ Լսելով Արսենին, ես ընդունեցի Ձեր հայտարարության բուն իմաստը։ Նաև հավելեց, որ Վարչապետի անձնական պաշտպանությունից չեն օգտվելու բոլոր գողերը, կաշառակերներն ու օրենքից դուրս գործողները։ Խնդրանքս ի՞նչ է, սիրելի Վարչապետ Նիկոլ ջան, մեր հասարակության մեջ Ձեզ հավատացողներս շատ ենք, որոնց մի մասին Ձեր բարկացած ու սպառնալի բառապաշարը դուր է գալիս, մյուսին՝ ոչ, ես այս երկրորոդ խմբի մեջ եմ։ Հիմա կասեք՝ բա ես ո՞ր կողմի սրտով գնամ։ Ես էլ չգիտեմ, բայց ուզում եմ իմանաք, որ հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած և քննադատությունը լսող։
Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք»

https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/2603684253011853