Գլխավոր Քաղաքական «Չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը չկա ԱԺ օրակարգում». Լիլիթ Մակունցը՝ Ստամբուլյան...

«Չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը չկա ԱԺ օրակարգում». Լիլիթ Մակունցը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

1053
0

News.am-ը գրում է․

Ոչ երեկ, ոչ այսօր Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանի օրակարգում չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ես որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռ չի հայտնվել Ազգային ժողովում»,-հավելեց նա՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ հանրային ճնշումն իր գործն արեց եւ փաստաթուղթը չեկավ ԱԺ:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ մի շարք ակցիաներ են տեղի ունեցել, կազմակերպվել են ստորագրահավաքներ: Օրերս էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը չէր բացառել, որ Ստամբուլյան կոնվենցիան կարող է այդպես էլ չհայտնվել խորհրդարանի օրակարգում: