Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել:
Համապատասխան գրառումն Ավակովը տեղադրել է Twitter-ի իր էջում։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ցավի և վշտի օր՝ 1915-1924 թվականներին զոհված միլիոնավոր մարդկանց համար: 105 տարի է անցել ողբերգությունից, ողբերգություն, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշե՛լ, որպեսզի թույլ չտալ կրկին»,- գրել է Ավակովը։
Նշենք, որ Ուկրաինան Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...