Tert.am-ը գրում է․
Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջատար մնալ։
Ինչպես վկայում են worldometers.info կայքի թարմացվող տվյալները, հունիսի 12-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5157, մինչդեռ նախօրեին՝ 4951։
Վարակման դեպքերը՝ 1 մլն բնակչի հաշվով
1. Հայաստան – 5157
2. Ռուսաստան – 3505
3. Իրան – 2175
4. Թուրքիա – 2065
5. Ադրբեջան – 910
6. Վրաստան – 211
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (87) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (103) հետո:
Երրորդ տեղում Թուրքիան է (57), որին հաջորդում են ՌԴ-ն (46), Ադրբեջանը (11) և Վրաստանը (3):
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 258 է: