Գլխավոր Լուրեր Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. Եղանակը Հայաստանում

878
0

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 17-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWSMAG.am-ին հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +17+20,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +11+16,

Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +13+18,

Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+19,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,

Արարատում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+24,

Արմավիրում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+17,

Արցախում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25։