Գլխավոր Դեսից-դենից Գաղտնիքներ, որոնց մասին կանայք երբեք չեն պատմում իրենց տղամարդկանց

Գաղտնիքներ, որոնց մասին կանայք երբեք չեն պատմում իրենց տղամարդկանց

1817
0

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց մեծ մասն իրավամբ ավելի անկեղծ, ազնիվ և զրուցասեր էակներ են համարվում: Բայց դժվար թե զարմանաք՝ իմանալով, որ այդ եթերային էակները նույնպես սեփական գաղտնիքներն ունեն: Ցանկացած կին տղամարդուն սպասող գաղտնիք ունի, որը պետք է բացահայտի այն: Սակայն քչերին է հաջողվում անել դա: Այս հոդվածում ներկայացնել կանացի մի քանի գաղտնիք, որոնք կնոջը հասկանալու խնդիրը թեկուզ փոքր-ինչ կթեթևացնեն։

1. Մենք սիրում ենք, երբ տղամարդը պատասխանատվություն է վերցնում իր վրա

Եվ դա շատ կարևոր գաղտնիք է: Մենք նույնպես կարող ենք ինչ-որ բան կատարյալ ծրագրել, կարող ենք նաև իրականացնել այն, բայց… մենք դա չենք սիրում: Եվ մեզ դուր է գալիս, երբ տղամարդը պատասխանատվություն է վերցնում իր վրա: Չնայած երբեք այդ մասին չենք ասում, բայց պետք է իմանաք, որ մեզ դուր է գալիս, երբ մեր տղամարդն ինքնուրույն ինչ-որ դժվար բան է անում, բայց միայն մեզ զարմացնելու համար: Դա նշանակում է, որ նրա համար միևնույն չէ, որ նա հոգ է տանում մեր մասին, մեր համատեղ կյանքի մասին: Այնպես որ՝ հնարավորինս հաճախ դա արեք: Եվ կարևոր չէ, թե ինչ է «դա». ինքնուրույն գնումների գնալ, սեփական նախաձեռնությամբ ընթրիք պատրաստել, թե՞ հաջորդ արձակուրդը ծրագրել:

2. Սիրում ենք, երբ մեզ զարմացնում են

Բոլոր կանայք խենթանում են անակնկալների համար, և մենք միշտ թաքուն հույս ենք փայփայում, որ մեր զուգընկերը ստեղծագործ միտք ու էություն կունենա և կկարողանա մեզ հնարավորինս հաճախ ապշեցնել: Ցանկացած անակնկալ նվեր, անգամ ընդամենը շոկոլադ, կարող է կնոջը ստիպել իրեն եզակի և ցանկալի զգալ: Պարտադիր չէ, որ նվերը թանկարժեք լինի, կարևորը փաստն է: Այն, որ դուք մտածում եք նրա մասին, նախաձեռնություն եք ցուցաբերում և սիրում եք նրան, ամենից արժեքավորն է: Հավատացեք, դա ամենևին էլ դժվար չէ: Պարզապես անկեղծ և ուշադիր եղեք ձեր թագուհու հանդեպ: Այո-այո՛, թագուհու: Չէ՞ որ ցանկացած կին արժանի է այդպիսին լինելու: Եվ երբ նա հասկանա, որ դուք ամեն ինչ անում եք՝ նրան երջանկացնելու համար… հավատացեք, արժե:

3. Մենք վախենում ենք, որ տղամարդուն մեկ այլ կին ավելի շատ դուր կգա

Բազմաթիվ կանայք վախենում են, որ իրենց տղամարդուն մեկ այլ կին «կտանի». լավագույն ընկերուհին, գործընկերուհին, ցանկացած այլ կին: Այս վախի պատճառը պարզ է. բոլորս էլ երբեմն ցանկանում ենք ստանալ մի բան, ինչը չի կարող մերը լինել: Այդ պատճառով էլ վախենում ենք, որ այլ կնոջ կհաջողվի դա անել, և նա կգողանա մեր ընտրյալի սիրտը: Հավատացեք, կանանց համար վախից ավելի վատ բան չի կարող լինել:

4. Ուզում ենք, որ մեր տղամարդիկ անկեղծ լինեն

Աշխարհում ամեն մարդ ուզում է, որ իր զուգընկերը կամ զուգընկերուհին միշտ անկեղծ ու ազնիվ լինի: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիմարացնում են: Եվ, իհարկե, մենք՝ կանայք, բացառություն չենք: Մենք շատ բան կարող ենք ներել, միայն ոչ սուտը: Որքան էլ բարդ և խճճված լինի ձեր իրավիճակը, կինը միշտ կլսի ձեզ և նույնիսկ, հնարավոր է, կօգնի լուծել խնդիրը: