Գլխավոր Դեսից-դենից Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք գտնել սխալները

Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք գտնել սխալները

1540
0

Կարո՞ղ եք այս նկարում 26 սխալ գտնել: Adme.ru-ի հաղորդմամբ՝ առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է թվում, բայց սխալները գտնելու համար հարկավոր է ուշադիր լինել:

Հուշում: Ուշադրություն դարձրեք տեղի ունեցողի տրամաբանությանը: Լուսանկարում բազմաթիվ դետալներ կան, որոնք իրականում չեն կարող գոյություն ունենալ:

Իսկ ահապատասխանները

  • Քամին միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով է փչում. ծուխը գնում է աջ, ճյուղերը ձախ են թեքվում:
  • Եղանակները տարբեր են. ծառերի մի մասը տերևներ ունեն, մյուսները՝ ոչ:
  • Դաշտը միևնույն ժամանակ ցանում են և հավաքում:
  • Ձիու վրա սանձ չկա:
  • Ձին գնում է արդեն իսկ վարած հատվածի ուղղությամբ:
  • Չկա մարդ, ով պահում է ձիաքարշ գութանը:
  • Վարելահողի վրա ծառեր են աճել:
  • Սոճու ճյուղերից մեկն այլ ծառի ճյուղ է:
  • Արևի լույսն այլ կողմերից է ընկնում. մարդու ստվերը մի կողմում է, շան ստվերը՝ այլ կողմում:
  • Ցանցի ստվերն ալիքաձև է, ոչ թե ուղիղ:
  • Ցանցը 5 հորիզոնական սալիկ ունի, իսկ ստվերում միայն 4-ն է երևում:
  • Այն բացելու համար որևէ հարմարանք չկա:
  • Թփերն աճել են հենց ցանկապատի վրա:
  • Տունը դուռ չունի:
  • Վարագույրները դրսից են կախված:
  • Տան համեմատ՝ պատկերված մարդն անհամաչափ խոշոր է:
  • Ոչխարների համեմատ շունը շատ մեծ է:
  • Ոչխարներից մեկի ոտքը բացակայում է:
  • Ոչխարներից մեկի պոչը սև է:
  • Ոչխարներն անհամաչափորեն փոքրանում են:
  • Որոշ առարկաներ ստվեր չունեն:
  • Բակը ցանկապատված է միայն մի կողմից:
  • Լիճը հորիզոնից վերև է:
  • Սայլն անհամաչափորեն մեծ է պատկերված մարդուց:
  • Տան մոտ գտնվող սայլի մի անիվն ու բռնակը բացակայում են: