Գլխավոր Քաղաքական Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

964
0

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի կարծիքով`  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը անցնում է նյարդային մթնոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ  քաղաքապետի թեկնածուներից շատերի համար Երեւանի խնդիրները երկրորդական են դարձել, իսկ քարոզարշավն ընթանում է բավականին լարված քաղաքական իրադրության պայմաններում:

«Հույս ունեմ, որ նրանք այս վիճակից դուրս կգան, կվերադառնան Երևանի խնդիրներին եւ կորոշեն, թե մայրաքաղաքի համար ինչ է պետք անել: Քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունը քաղաքացիներին խանգարում է կողմնորոշվել»,- ասաց Զուրաբյանը:

Քաղաքապետի թեկնածուն կարևորեց բանավեճերը թեկնածուների միջև և  ափսոսանք հայտնեց, որ նման ֆորմատով բանավեճեր դեռևս չեն իրականացվել: