Հաշվի առնելով, որ առաջարկվող բյուջեի բովանդակային մասը, սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն բյուջե, սրանով տնտեսությունը ոչ թե զարգանում է, այլ հետընթաց է ապրելու, ես դեմ եմ քվեարկելու 2019 թվականի բյուջեի նախագծին:
Այս մասին նոյեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ՀՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ նշեց, որ, նրա կարծիքով, բյուջեի այս նախագիծը ուղղված չէ աշխատատեղերի եւ ներդրումների ավելացմանը, այլ կհանգեցնի հակառակ գործընթացին: Նրան աջակցեցին իր կուսակիցները` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...