Գլխավոր Լուրեր Ազգային ժողովի նիստերի օրակարգը չհաստատվեց

Ազգային ժողովի նիստերի օրակարգը չհաստատվեց

918
0

ՀՀ ազգային ժողովի 2019-ի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը չհաստատվեց քվորում չլինելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու հարցը քվեարկության դրվեց և ստացավ 61 կողմ ձայն:

Որոշումը չընդունվեց: Անհրաժեշտ էր 66 կողմ ձայն:

Նախքան դա ԱԺ-ն քննարկեց ու քվեարկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագծերը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկեր 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր: