Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքուն բանակցություններից առաջ կրկին դիմել է Հայաստանին:
Պաշտոնական Բաքուն, դեռ հերթական հանդիպումը չսկսած, կրկին փակուղի է տանում հարցի լուծմանը ուղղված բոլոր քայլերը:
Հայտարարթույան մեջ մասնավորապես ասված է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական մասին հնարավոր է անցնել միայն ադրբեջանական հողերից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումից հետո»:
Իհարկե, ադրբեջանական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ նման հայտարարությունով հանդես գալը հարցի լուծման տարբերակ չէ, սակայն ամեն գնով փորձ է կատարում ավելի խճճել ու ձգձել բանակցությունների հիմնական գործընթացը:
Մնում ա սպասենք, թե այսքանից հետո ինչպես են հանդիպումից հետո կրկին ստանդարտ տեքստը տարածելու, թե նախապատրաստվում ենք խաղաղության»:
https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/2192754174106640