ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 23-ին, պարգեւատրել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Կոմպոզիտորը պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով:
Շքանշանը նրան է հանձնել վարչապետ Փաշինյանը, ով մասնակցում էր կոմպոզիտորի 80-ամյակին նվիրված երեկոյին:
Նշենք, որ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված երեկոն: