Գլխավոր Լուրեր Մի չարաշահման դեպքով նամակ եմ ուղարկել ԱԱԾ․ Առողջապահության նախարար

Մի չարաշահման դեպքով նամակ եմ ուղարկել ԱԱԾ․ Առողջապահության նախարար

3314
0

Մի չարաշահման դեպքով նամակ եմ ուղարկել ԱԱԾ, կարծում եմ իրենք կզբաղվեն։ Դա գնումների մասով չարաշահում էր։  Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Պատասխանելով ոլորտում չարաշահումների վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ «խոսքը ոչ թե այս պահի դրությամբ չարաշահումների մասին է, այլ անարդյունավետ բաշխումների, որը մեր պետությունը իրեն չէր կարող թույ տալ»։

«Այսինքն, եթե մենք ունենք որևէ հիվանդությունից մահացող մարդ գումարի բացակայության պատճառով, ապա մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ։ Խոսքը առողջարանային բուժման մասին է, որ պետությունը գումարներ է տրամադրել դրան։ Ի սկզբանե դա վատ գաղափար չէ, եթե մնացած բոլոր հարցերը լուծված են։ Հիմա մենք պայմանագրերը վերանայում ենք, իջեցնում ենք գումարները, երեկվա դրությամբ վերջնական որոշում ունենք 100 մլն դրամի մասին, մի 200 միլիոնի մասով էլ որոշում կլինի մոտակա օրերին։ Գումարած, որ գների վերանայման շնորհիվ միգուցե կունենանք խնայողություն, որով ավելի շատ ծառայություններ կմատուցենք», – ասաց նա։

Նախարարը նշեց, որ առողջապահությունը շատ սպեցիֆիկ և նուրբ ոլորտ է, այստեղ արագ օպերացիաներ, 20 մարդու ձերբակալություններ չեն կարող լինել։

«Ամեն կոնկրետ հիմնարկով, ծրագրով զբաղվում ենք, որոշումներ ենք կայացնում, գումարների վերադարձ ենք անում։ Երբ 1-2 ամիս հետո այդ բոլորը կունենանք ու կասենք, որ կարողացանք անարդյունավետ բաշխումներից 1 մլրդ դրամ հետ բերել բյուջե, կորոշենք, թե ինչի վրա ենք ծախսելու՝ մանկական քաղցկեղ, սոցփաթեթի ընդգրկում և այլն», – ասաց Արսեն Թորոսյանը։