Գլխավոր Լուրեր Կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ է. Թանդիլյան

Կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ է. Թանդիլյան

2574
0

Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու նախագիծը արդեն դրված է շրջանառության մեջ և կառավարության քննարկման է արժանանալու կառավարության նիստին: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, այս առաջարկը բխում է քննարկումների հենց իրողությունից. «Բոլորը գիտեն որ կան քննարկումներ, թե ինչպես անել ինչպես լուծել խնդիրը, և այդ նպատակով է հենց առաջարկվել հետաձգում և քննարկում: թե ինչ ժամկետ կպահանջի քննարկելուն այս պահին չեմ կարող ասել, որովհետև հենց այսօր է դրանք ինտենսիվ տեղի են ունենում»,-ընդգծեց Թանդիլյանը:

Դիտարկմանը, որ այդ համակարգի ներդրումն արդեն մի քանի անգամ հետաձգվում է, նախարարն ասաց, որ դա կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգման համակարգի կայուն զարգացման վրա չի ազդել: Մենք մտադիր ենք այդպիսի համակարգ ներդնել, որ հետո հետաձգման կարիք այլևս չունենա. «Համակարգը հետաձգվել է երկու անգամ, հիմա այդ դիտարկումը  այն պատճառով ենք անում, որպեսզի կարողանանք այնպիսի լուծումներ տանք, այնպիսի մոտեցումներ մշակենք որպեսզի ընդունելի լինի հասարակության համար»:

Թանդիլյանը նկատեց, որ այն դժգոհությունները, որ առկա էին հասարակության մեջ այս համակարգի ներդրման հետ կապված, որոշ չափով լուծումներ են ստացել, բայց այն սկզբունքը, որը, ըստ էության, խաթարվել է և մարդկանց դժգոհությունն է առաջացրել, շարունակում է լինել. «Ռիսկային որոշակի հանգամանքներ կան այստեղ, բայց դրա համար են քննարկումները և հանդիպումները, որպեսզի պարզ լինի, որ կուտակային համակարգը պետք է քաղաքացուն ընտրելու հնարավորություն ընձեռի, թե ինչպես է ինքը պատկերացնում իր ապագան: Այդ հնարավորությունը մենք պարտավոր ենք տալ մեր քաղաքացուն»,- ընդգծեց Թանդիլյանը: