Հայաստանում COVID-19-ի պատճառով ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ հայտարարված սահմանափակումները հանվել են: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային Ժողովում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա` կորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկատվության տարածման հետ կապված լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու մասին դրույթը հանվել է:
Նշենք, որ այս սահմանափակումները, որոնք ուժի մեջ էին մտել մարտի 16-ից, արժանացել էին ընդդիմության, իրավապաշտպանների եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...