Գլխավոր Դեսից-դենից 14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել

14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել

1421
0

1. Պիջակի մեջտեղի կոճակը միշտ կոճկվում է, վերևինը՝ ըստ ցանկության, ներքևինը՝ երբեք:

2. Վերնաշապիկի կամ բլուզի դեպքում կարելի է արձակել առավելագույնը 2 վերևի կոճակները:

3. Փողկապի ծայրը պետք է հասնի մինչև տաբատի գոտկատեղի գծին կամ մի քիչ ծածկի այն:

4. Կա՛մ մինի, կա՛մ դեկոլտե: Երկուսը մեկ հագուստում վուլգար տեսք ունեն:

5. Եթե առանց պիջակի եք վերնաշապիկը հագնում, փողկապ պետք չէ:

6. Ցածր գոտկատեղով ջինսի և կարդիգանի միջև չպետք է մերկ մարմին երևա: Անհրաժեշտության դեպքում կարդիգանի տակից պետք է տոպ հագնել:

7. Գոտին պետք է գույնով համադրվի կոշիկների հետ:

8. Բոլոր երևացող պիտակները հագուստի վրա պետք է հանել:

9. Գուլպաները պետք է բավականաչափ երկար լինեն, որպեսզի նստելիս տաբատի տակից մերկ ոտքերը չերևան:

10.Ականջօղերը համադրեք թևնոցի հետ, վզնոցը՝ մատանու: 3 կամ 4 իրը մեկ կերպարում չափազանց է:

11.Եթե վերնաշապիկը դնում եք տաբատի մեջ, պարտադիր գոտի կրեք:

\

12. Պրինտերի հարցում չափը չանցնեք: Թույլատրելի է համադրել նույն գույնի 2 տարբեր պրինտ կամ տարբեր չափի մեկ պատկերով պրինտեր:

13.Գրասենյակային անթև բլուզը պետք է ուսերը ծածկի:

14.Գրասենյակային բլուզի կտրվածքը պետք է անրակից 10 սմ խորը չլինի: