Գլխավոր Լուրեր ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ....

ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ. Տիգրան Աբրահամյան

635
0

ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։

Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։

Խնդրի ռիսկերի մասին բաց տեքստերով նպատակահարմար չեմ համարում խոսել, սակայն օպերատիվ կարգավորումների հարցը մնում է առաջնահերթ։

ՀԳ. Հասկանում եմ, որ այս իշխանություններից լուրջ ակնկալիքներ չկան, սակայն համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը գիտակցում է հարցի լրջությունը և իր իսկ մարտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ վերջապես կշարժվի»,-գրել է նա: