Գլխավոր Լուրեր Աշուն է գալիս. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Աշուն է գալիս. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

8993
0

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 02-06-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր և վաղը ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև +39 աստիճան, սեպտեմբերի 5-ից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՝ ցերեկային ժամերին հասնելով +32…+34-ի, գիշերը՝ +18…+20-ի:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 02-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 05-06-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 05-06-ին կնվազի 6-8 աստիճանով: