Այսօր կառավարության հերթական նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երեք մարզպետ նշանակելու որոշման նախագիծը:
Այսպիսով, Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզպետ, իսկ Լոռու մարզպետ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց մարզպետներին:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքին կողմ քվեարկելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոններից ազատել էր ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական մարզպետներին:
Գնել Սանոսյանի կենսագրությունը
Ծնվել է 07.10.1983թ., Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում
Կրթություն
2000-2004թթ. սովորել է ԵՊՀ, Աշխարհագրություն մասնագիտությամբ, Աշխարհագրության բակալավրի աստիճան
2004-2006թթ. սովորել է ԵՊՀ Աշխարհագրության մասնագիտությամբ, Աշխարհագրության մագիստրոսի աստիճան /մասնագիտացումը բնօգտագործում և բնապահպանություն/
Աշխատանքային գործունեություն
2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ
2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս
«Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է Կուսակցական պատկանելիությունը ՔՊ կուսակցության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա
Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ նշանակված Տրդատ Սարգսյանն աշխատել է DSN Consulting LLC ընկերությունում: Նա նաև առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ որպես Երևանի ավագանու անդամ, ցուցակի 4-րդ համարն էր:
Անդրեյ Ղուկասյանի կենսագրությունը
Ծնվել է 1980 թ. օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքում:
1987-1995թթ. սովորել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1995-1997թթ. սովորել է Վանաձորի Ս.Աբովյանի անվան թիվ 1 վարժարանում:
1997-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
2002-2004թթ. սովորել և ավարտել է ՌԴ Վորոնեժի Ն.Ն.Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրդինատուրան:
2004-2006թթ. ծառայություն ՀՀ ԶՈՒ, որպես բուժ. Ծառայության սպա:
2004-2014թթ. աշխատել է Վան-Մեդ ԲՄԿ ՓԲԸ –ում , որպես բժիշկ-ստոմոտոլոգ:
2014թ. աշխատում է Օպտիմում Դենտ ստոմոտոլոգիական կլինիկայում , որպես հիմնադիր-տնօրեն, օրթոդոնտ, իմպլանտոլոգ:
Բազմիցս մասնակցել է մասնագիտական դասընթացների Գերմանիայի դաշնությունում:
Անցել է մի շարք վերապատրաստումներ:
2018թ. նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:
2018թ. հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: