Գլխավոր Լուրեր Կառավարությունը հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխեց հոկտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 3-ին

Կառավարությունը հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխեց հոկտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 3-ին

1242
0

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխեց համապատասխանաբար հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Որոշման նախնական տարբերակում նշված էր, որ աշխատանքային օրերը տեղափոխվեն հոկտեմբերի 20-ին եւ 27-ին, սակայն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են, նաև՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն է. նա առաջարկեց աշխատանքային հայտարարել հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունելի համարեց այդ առաջարկը եւ այն ընդունվեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովի ընթացքումն Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: