168.am-ը գրում է․
Արդեն մի քանի օր է, Հանրապետության հրապարակում բեմ է հավաքվում:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն նախատեսված է հունիսի 1-ի միջոցառումների համար, սակայն կազմակերպիչը Քաղաքապետարանը չէ, այլ «Բյուրո» ՍՊԸ-ն:
168.am-ը կապ հաստատեց նաև «Բյուրո» ՍՊԸ-ի հետ: Մեր հարցերին ի պատասխան՝ հայտնեցին.
«Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, տեղի է ունենալու բեմականացված մանկական համերգ-միջոցառում, որի մեկնարկը նախատեսված է 21:00-ին»: Կազմակերպությունը միջոցառումն անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանից ստացել է համապատասխան թույլտվությունը: Համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի հետ և ունի թույլտվություն քաղաքապետարանի կողմից:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...